Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 583 Մշտական ռենտայի հետգնման գինը. 1. Սույն օրենսգրքի 581 և 582 հոդվածներով նախատեսված դեպքերում մշտական ռենտան հետ է գնվում մշտական ռենտայի պայմանագրով որոշված գնով. 2. Մշտական ռենտայի պայմանագրում, որով գույքը վճարով հանձնվել է մշտական ռենտայի դիմաց, հետգնման գնի մասին պայմանի բացակայության դեպքում գույքը հետ է գնվում ռենտայի տարեկան գումարին համապատասխան գին վճարելու միջոցով. 3. Մշտական ռենտայի պայմանագրում, որով գույքն անվճար հանձնվել է մշտական ռենտայի վճարի դիմաց, գնի մասին պայմանի բացակայության դեպքում, հետգնման գնի մեջ ռենտայի դիմաց վճարի տարեկան գումարի հետ ներառվում է հանձնված գույքի` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված կանոններով որոշվող գինը: |