Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1080 Չափահաս տարիքի չհասած անձի առողջությանը պատճառված վնասը հատուցելը. 1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասին (փոքրահասակին), որը չունի աշխատավարձ (եկամուտ), հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է հատուցել առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերը. 2. Փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև տասնչորս տարեկանից մինչև տասնութ տարեկան հասակի անչափահասի, որը չունի աշխատանք (եկամուտ), առողջությանը վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերից, հատուցել նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը` ելնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից. 3. Եթե առողջությանը վնաս հասցվելու ժամանակ անչափահասն ունեցել է աշխատավարձ, ապա վնասը հատուցվում է, ելնելով այդ աշխատավարձի չափից, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից. 4. Անչափահասը, որի առողջությանը նախկինում վնաս է պատճառվել, աշխատանքային գործունեությունն սկսելուց հետո իրավունք ունի, ելնելով իր ստացած աշխատավարձից, պահանջել վնասի հատուցման չափի մեծացում, սակայն իր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված վարձատրությունից կամ իր աշխատատեղի նույն որակավորման աշխատողի աշխատավարձից ոչ ավելի չափով: |