FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  56

Ոստիկանության հետ համագործակցությունը.
1. Պատահարի վայրում անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն աջակցում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնին.
2. Մինչև դեպքի վայրում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի գործունեության սկիզբը ոստիկանությունը և (կամ) որոնողափրկարարական ծառայությունները ձեռնարկում են միջոցներ՝ պատահարի վայրը պաշտպանելու և դրա ուսումնասիրությանն աջակցելու նպատակով.
3. Եթե հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել ավիացիոն պատահար, ապա արգելվում է օդանավը, դրանում տեղափոխվող իրերը կամ օդանավին կամ նման իրերին առնչվող այլ առարկաներ հայտնաբերելիս տեղաշարժել կամ տեղափոխել դրանք՝ առանց ոստիկանության կամ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի թույլտվության, բացառությամբ մարդկանց կյանքը փրկելու նպատակով կամ այլ բացառիկ դեպքերի.
4. Ոստիկանությունը կամ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինն իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված գույքը պահել իր հսկողության ներքո մինչև դրա անհրաժեշտության վերանալը: