FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  34

Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) անձեռնմխելիությունը.
1. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ.
2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) կարող է ազատությունից զրկվել գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հաշվեքննիչ պալատի համաձայնությամբ՝ Հաշվեքննիչ պալատի նիստերում որոշումների ընդունման կարգին համապատասխան: Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) առանց Հաշվեքննիչ պալատի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հաշվեքննիչ պալատի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հաշվեքննիչ պալատի նախագահը: