Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը. 1. Ընկերությունն իրավունք ունի, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` պարտավոր է նվազեցնել իր կանոնադրական կապիտալը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է իրականացվել ընկերության մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման և (կամ) ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով: Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել իր կանոնադրական կապիտալը, եթե արդյունքում դրա չափը կպակասի սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումն ընկերության մասնակիցների միայն բաժնեմասերի անվանական արժեքը նվազեցնելու ճանապարհով պետք է իրականացվի ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափերի պահպանմամբ. 2. Ընկերության պետական գրանցումից հետո` մեկ տարվա ընթացքում, կանոնադրական կապիտալն ամբողջությամբ չվճարելու դեպքում ընկերությունը պարտավոր է կամ հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազեցում` մինչև կապիտալի փաստացի վճարված չափը և սույն օրենքով սահմանված կարգով գրանցել կանոնադրական կապիտալի նվազեցումը, կամ որոշում ընդունել ընկերության լուծարման մասին. 3. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն, ընկերությունը ենթակա է լուծարման: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 34 4. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազման մասին որոշում ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, ընկերությունը պարտավոր է կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին գրավոր տեղեկացնել իրեն հայտնի ընկերության բոլոր պարտատերերին, ինչպես նաև այդ մասին տեղեկություններ հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ընկերության պարտատերերն իրավունք ունեն գրավոր տեղեկացումն ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, պահանջել իրենց նկատմամբ ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ կատարում, ինչպես նաև` իրենց վնասների հատուցում: Կանոնադրական կապիտալի նվազման հետ կապված կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օր լրանալուց հետո և սույն կետի առաջին մասին համապատասխան` պարտատերերի առաջացած բոլոր պահանջների բավարարման դեպքում. 5. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում ընկերությունը մեկ ամսվա ընթացքում որոշում չի ընդունի իր կանոնադրական կապիտալը նվազեցնելու կամ ընկերության լուծարման վերաբերյալ, ապա նրա պարտատերերն իրավունք ունեն ընկերությունից պահանջել ընկերության վաղաժամկետ պարտավորությունների դադարում կամ վաղաժամկետ կատարում և իրենց պատճառված վնասների հատուցում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման կամ լուծարման դեպքերի: |