Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը. 1. Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում՝ 1) հաստատում է քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը. 2) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ քաղաքաշինական փաստաթղթեր. 3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ. 4) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով՝ հաստատում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը. 5) հաստատում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը. 6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը. 7) սահմանում է հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության կարգը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում. 8) հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հաստատման, տարածքային հատակագծման ուրվագծի, գլխավոր հատակագծերի նախագծման կարգերը. 9) հաստատում է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը. 10) մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը. 11) հաստատում է շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը. 12) հաստատում է քաղաքաշինական գործունեության իրականացման (ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային առաջադրանքի, շինարարության և քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունների, շինարարության ավարտական ու շահագործման ակտերի տրամադրման, ծրագրային և ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և փորձաքննության) կարգերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 13) հաստատում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը. 14) հաստատում է պետական մասնակցությամբ իրականացվող քաղաքաշինական կառուցապատման և քաղաքաշինական ժառանգության պահպանման, վերաօգտագործման ու արդիականացման ծրագրերը. 15) հաստատում է ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերն ու մեթոդաբանությունը, շինարարության թույլտվություն պահանջող և չպահանջող աշխատանքների ու ծառայությունների ցանկերը. 16) հաստատում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության և բնակարանների արտահերթ հատկացման կարգերը, նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կանոնակարգը, սահմանում է այդ ընտանիքների վերահաշվառման և նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը. 17) հաստատում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգերը. 18) սահմանում է ուժեղացման ու վերակառուցման և քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում՝ այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքով տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը. 19) կառուցապատողի ներկայացրած առաջարկի հիման վրա hաստատում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերից կամ շենքային համալիրներից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 20) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների՝ մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը. 21) հաստատում է հավաստագրման, վերաորակավորման և թեստավորման կարգը, հավաստագրերի ձևերը, լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը. 22) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկերը. 23) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ նաև՝ ՇՄԶ) կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը. 24) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների և կազմակերպությունների՝ կարճաժամկետ քաղաքաշինական գործունեության թույլտվության տրամադրման կարգը. 25) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները. 26) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 2. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ծրագրով Կառավարությունը սահմանում է ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի և ծրագիրն իրականացնողի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառվում են նաև Կառավարության հաստատած ծրագրի հիմնական պայմանները և դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքները: |