Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 149 5. Եթե արժեթղթերը հանձնելու առաջարկը ներկայացրած անձը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով փոփոխում է արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները մինչև դրա ժամկետի ավարտը՝ մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը, ապա նա պարտավոր է հատուցման մեծացված չափը վճարել հանձնված բոլոր արժեթղթերի դիմաց (իսկ եթե հատուցման նախկին չափն արդեն վճարված է, ապա վճարել դրանց տարբերությունը)՝ անկախ այն հանգամանքից, որ այդ արժեթղթերը հանձնվել և ընդունվել են մինչև տվյալ փոփոխության հրապարակումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 149 Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները և դրանց փոփոխումը. 1. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ժամկետը չի կարող պակաս լինել 15 օրից և ավելի` 60 օրից. 2. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները պետք է նույնը լինեն տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերի համար: Այդ առաջարկի կապակցությամբ արժեթղթերի սեփականատերերին հայտարարություններ տրամադրելու դեպքում տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերին պետք է տրամադրվեն նույն հայտարարությունները. 3. Արժեթուղթը հանձնելու առաջարկն ընդունած անձն իրավունք ունի հետ կանչելու իր ակցեպտը՝ հանձնելու առաջարկի (դրանում փոփոխության) հրապարակման օրվանից հետո ցանկացած պահին՝ մինչև առաջարկի ժամկետի ավարտը. 4. Արժեթղթերը հանձնելու առաջարկը ներկայացրած անձը կարող է փոփոխել արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները մինչև դրա ժամկետի ավարտը՝ մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը կամ երկարաձգելով առաջարկի ժամկետը: Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները փոփոխելու համար արժեթղթերը հանձնելու առաջարկ ներկայացրած անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով հայտարարագրի լրացում: Կենտրոնական բանկն առաջարկի պայմանների փոփոխության նախնական համաձայնությունը տալու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտարարագրի լրացումն ստանալու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնության տրամադրումը, եթե լրացմամբ ներկայացված փոփոխությունները վատթարացնում են արժեթղթերի սեփականատերերի դիրքերը՝ առաջարկի սկզբնական պայմանների համեմատությամբ: Արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել արժեթղթերը հանձնելու առաջարկի փոփոխությունները: |