FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  3

Մասնավորեցման հասկացությունը և օբյեկտները.
1. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին: Պետական գույքի (բացառությամբ պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի) մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2. Մասնավորեցման օբյեկտ են`
    ա) պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը.
    բ) պետության մասնակցությամբ ընկերության լուծարումից հետո պետությանն անցած գույքը.
    գ) օգտագործման իրավունքով տրված պետական գույքը, այդ թվում` անշարժ գույքը.
    դ) բնակելի շենքերում պետական սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները.
    ե) անավարտ շինարարության օբյեկտները.
    զ) պետությանը պատկանող այլ գույքային իրավունքները.
    ը) բնակելի շենքերում համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից համայնքին հայեցողական սեփականության իրավունքով հանձնված ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները, եթե դրանք` -տրամադրված են վարձակալության իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, - տրամադրված են «փոքր» օբյեկտներին` վարձակալության կամ մշտական օգտագործման նպատակով.
3. Սույն օրենքով չեն կարգավորվում`
    ա) բռնագրավելու, տիրազուրկ ճանաչելու հետևանքով, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ, պարտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով անցած գույքը օտարելը, ինչպես նաև պետության կողմից գրավի առարկան իրացնելը.
    բ) դատարանի որոշմամբ անվճարունակ ճանաչված լուծարվող իրավաբանական անձանց պատկանող պետական գույքը օտարելը.
    գ) պետական պահուստից օտարվող գույքը.
    դ) օրենքով սահմանված կարգով պետական գույք համարվող գրավի առարկայի վրա դատարանի վճռով բռնագանձումը կամ գրավի առարկայի իրացումը գրավառուի կողմից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  3

ը) օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, բյուջետային հիմնարկներին ամրացված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին պատկանող գույքը օտարելը: