FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Հայցադիմումի ներկայացումը.
1. Իրավասու մարմինն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անունից կարող է հայցադիմում ներկայացնել առաջին ատյանի դատարան.
2. Հայցապահանջից կարող է հրաժարվել այն ներկայացրած անձը կամ Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալը կամ Գլխավոր դատախազը.
3. Հայցվորի կողմից հայցադիմումով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով հայցի առարկան և (կամ) հիմքը փոփոխելու միջոցով կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ, այդ թվում՝ առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման, դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջ, կամ վիճարկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի համար նշանակություն ունեցող ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանքը։ Սույն մասով նախատեսված պահանջների համար չեն գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված հայցային վաղեմության ժամկետները։ Սույն մասով նախատեսված պահանջները կարող են ներկայացվել միայն սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգով որոշված ժամկետներում ծագած հարաբերությունների առնչությամբ.
4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար.
4.1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումարի բռնագանձում։