FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Բյուրոյի հիմնադրումը, գրանցումը, անդամությունը և անդամության դադարումը.
1. Բյուրոն հիմնադրում է Կենտրոնական բանկը.
2. Բյուրոյի հիմնադրման փաստաթուղթն է Կենտրոնական բանկի որոշումը՝ Բյուրոն հիմնադրելու և Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու մասին.
3. Բյուրոն հիմնադրելու և Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու մասին որոշմամբ հաստատվում են նաև Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի կանոնները: Երաշխավորման ֆոնդի կանոնները մասնավորապես ներառում են ֆոնդի միջոցների ձևավորման, դրանց կառավարման կանոնները.
4. Բյուրոն` որպես իրավաբանական անձ, Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի ձևավորման և կառավարման կանոնները գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ դրանք Կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկում գրանցման պահից Բյուրոն ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ.
5. Կենտրոնական բանկը Բյուրոյի գրանցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երաշխավորման ֆոնդի համար բացում է հատուկ հաշիվ և այդ հաշվին վճարում 15 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով միանվագ վճար: Կենտրոնական բանկը Բյուրոն գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցում իրականացնող պետական լիազոր մարմնին, հրապարակում է հայտարարություն առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում, իր ինտերնետային կայքում և ծանուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին.
6. Կենտրոնական բանկից բացի, Բյուրոյին անդամակցել կարող են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ և բավարարում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

7. Ապահովագրական ընկերությունների անդամությունը Բյուրոյին դադարում է սեփական նախաձեռնությամբ, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու իրավունքը դադարելու դեպքում, լուծարման, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում: Բյուրոն Կենտրոնական բանկին գրավոր տեղեկացնում է իրեն անդամակցելու և անդամության դադարման դեպքերի մասին՝ այդ մասին որոշում ընդունելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում.
8. Այն դեպքում, երբ դադարում է ապահովագրական ընկերության անդամությունը Բյուրոյին, սակայն գործում է սույն օրենքով նախատեսված թեկուզ մեկ ԱՊՊԱ պայմանագիր, որը կնքել է տվյալ ապահովագրական ընկերությունը, ապա ապահովագրական ընկերությունն այդ պայմանագրերի գործողության ողջ ժամանակահատվածի համար շարունակում է կրել սույն օրենքով և իրավական այլ ակտերով Բյուրոյի անդամների համար սահմանված պարտականությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական ընկերությունը այլևս այդ պայմանագրի կողմ չէ, կամ եթե ապահովագրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվճարունակ (սնանկ):