Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 181 Բանկի կանոնադրական հիմնադրամում այլ մասնակցություն ձեռք բերելը. 1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են այլ մասնակցություն (ոչ նշանակալից) ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածի իմաստով բանկի կանոնադրական հիմնադրամում այլ (ոչ նշանակալից) մասնակցություն է հանդիսանում այն մասնակցությունը, որն անձը կամ փոխկապակցված անձինք ձեռք են բերում բանկի նշանակալից մասնակցից, որի արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցությունը բանկում նվազում է: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձի մասնակցության չափը բանկի կանոնադրական հիմնադրամում կնվազի համապատասխանաբար 75, 50, 25 կամ 10 տոկոսից: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այլ մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է: Սույն մասով սահմանված նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձևը, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը քննարկում է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում. 2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե առկա է սույն օրենքի 18 հոդվածի երկրորդ մասով նախատեսված կամ հետևյալ հիմքերից մեկը՝ ա) կխախտվեն բանկի հիմնական տնտեսական նորմատիվները. բ) Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ գործարքի հետևանքով կարող են առաջ գալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, հեղինակության կամ գործարար համբավի վարկաբեկման միտումներ: |