FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ և ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ.
1. Ընկերությունն ունի հայերեն ֆիրմային անվանում, որը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը: Ընկերության ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև Ընկերության գործունեությունը բնորոշող բառեր, նրա գտնվելու վայրի անվանումը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք Ընկերությունը կամ նրա հիմնադիրները համարում են անհրաժեշտ.
2. Ընկերությունը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը և (կամ) դրա հապավումը նաև այլ լեզուներով.
3. Ընկերության ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման և իրավական պաշտպանության կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով.
4. Ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է Ընկերության պետական գրանցումը.
5. Ընկերությունը կարող է ունենալ փոստային հասցե, որով նրա հետ հնարավոր է կապ պահպանել: Ընկերության փոստային հասցեով կամ գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում: