FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում՝ դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է՝
    1) հայտարարատուի համար՝ մաքսային մարմնի կողմից տարանցման հայտարարագրի գրանցման պահից.
    2) անդամ պետության երկաթուղային փոխադրողի համար, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն ընդունել է անդամ պետություններից մեկի տարածքի սահմաններում երկաթուղային տրանսպորտով փոխադրման համար՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերով սահմանված կարգով, եթե ապրանքների փոխանցումն իրականացվում է անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների միջև կամ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե ապրանքների փոխանցումն իրականացվում է մեկ անդամ պետության երկաթուղային փոխադրողների միջև՝ ապրանքները սահմանված կարգով փոխադրման ընդունելու պահից.
2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն չի առաջանում անձնական օգտագործման ապրանքները և միջազգային փոստային առաքանիները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անդամ պետության հայտարարատուի, ինչպես նաև երկաթուղային փոխադրողի համար, որն իրականացնում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)՝ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ապրանքների առաքման վայր հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

2) լիազորված տնտեսական օպերատորի կողմից ապրանքների ընդունումը՝ սույն Օրենսգրքի 440-րդ հոդվածին համապատասխան.
    3) սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է.
    4) սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է.
    5) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց գանձում.
    6) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    7) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մերժումը՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    8) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան տարանցման հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

9) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    10) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
    11) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել.
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է անդամ պետության երկաթուղային փոխադրողի համար, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքներն այլ անդամ պետության երկաթուղային փոխադրողին է փոխանցել՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերով սահմանված կարգով կամ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով իր անդամ պետության երկաթուղային փոխադրողին՝ սահմանված կարգով ապրանքները փոխանցելիս.
5. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, եթե ապրանքները մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետում չեն հասցվել դրանց առաքման վայր, և մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման, իսկ անձնական օգտագործման ապրանքների դեպքում՝ այնպես, ինչպես եթե անձնական օգտագործման ապրանքները բաց թողնվեին ազատ շրջանառության մեջ: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը: Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Այն դեպքում, երբ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրերը սահմանված են 10 նիշից պակաս քանակով խմբավորման մակարդակով՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հարկերի հաշվարկման համար կիրառվում են ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը և այդ խմբավորման մեջ մտնող այն ապրանքներին համապատասխանող ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի ութերորդ պարբերությունը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են ելնելով ապրանքների՝ սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան: Միջազգային փոստային առաքանիների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 287-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

7. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ժամանակավոր պահպանման հանձնելու, կամ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան այդ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից դրանք արգելանքի վերցնելու (արգելապահելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց (լրիվ կամ մասնակի) բռնագանձումից հետո սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան.
8. Եթե ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելու ապահովումը սույն Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան տրամադրում է այն անձը, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն չէ, ապա այդ այլ անձը հայտարարատուի հետ միասին կրում է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն.
9. Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ փոխադրող՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները սույն Օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղեկցվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կազմակերպության կողմից, ապա այդ կազմակերպությունը հայտարարատուի հետ միասին կրում է ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  153

10. Եթե ապրանքների՝ երկաթուղային տրանսպորտով փոխադրման դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու չի հանդիսացել անդամ պետության այն երկաթուղային փոխադրողը, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն ընդունել է փոխադրման համար՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերով կամ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով, ապա այդ երկաթուղային փոխադրողը հայտարարատուի հետ միասին կրում է ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն: