Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 56 Լիցենզիայի գործողության կասեցումը. 1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝ 1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ կամ 7-րդ հոդվածով կամ 5-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով կամ 4-րդ կետի «ա» կամ «գ» կամ «է» ենթակետով կամ 8-րդ կետի «ա» կամ «ե» ենթակետով կամ 9-րդ կամ 16-րդ կետով կամ 15-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 16-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 17-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 18-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 21-րդ հոդվածի 6-14-րդ մասերով սահմանված պահանջները. 2) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 9-րդ կետով սահմանված դեպքի. 3) օրենքով սահմանված այլ դեպքերում. 4) եթե կազմակերպիչը սույն օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, Վերահսկող մարմնի սահմանած ժամկետում խախտումը վերացնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականի կատարումը չի ապահովել. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները խախտվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը խախտվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով. 3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել խաղային գործունեության կազմակերպում, բացառությամբ շահումների տրման գործողությունների։ |