FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  206

Ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը.
1. Ստորերկրյա հանքային ջրի արդյունահանված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները). Հանքային ջրի արդյունահանման նպատակը (նշանակությունը) Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) Արդյունաբերական նպատակով 5650 Բուժական նպատակով, այդ թվում՝
    ա. բալնեոբուժման (լոգանքներ, ցնցուղ, հիդրոմերսում, հոգնա, խմելու միջոցով և այլն) համար` 300 բ. ըմպելասրահներում օգտագործման համար` 0 Ածխաթթու գազ ստանալու նպատակով 230 Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով 75 2. Արտադրված ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները). Հանքավայր Դրույքաչափը՝ արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ) «Ջերմուկ» հանքավայր 60 «Արզնի» հանքավայր 70 «Հանքավան» հանքավայր 60 «Բջնի» հանքավայր 55 «Լիճք» հանքավայր 45 «Սոլակ» հանքավայր 45 «Քարաշամբ» հանքավայր 60 «Արզական» հանքավայր 115 «Սայաթ-Նովա» հանքավայր 115 Այլ հանքավայրեր 45 3. Աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները). Արդյունահանման ձևը Դրույքաչափը՝ արդյունահանված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ) Քարաղի տեսքով 660 Աղաջրի տեսքով 70 4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով արդյունահանման (արտադրության) չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված (արտադրված) ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  206

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի արդյունահանված (արտադրված) ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը.
6. 2018 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա հանքային ջրերի ու աղի արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: