FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  458

Անցումային դրույթներ՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ.
1. Միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվել մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում ու ենթակա Միության մաքսային տարածքից արտահանման՝ սույն Օրենսգրքի 38-րդ գլխի դրույթներին համապատասխան.
2. Միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվել են մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում, ինչպես նաև հետ են ներմուծվում Միության մաքսային սահման՝ սույն Օրենսգրքի 38-րդ գլխի դրույթներին համապատասխան.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասով առաջացած մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը, որի կատարման ժամկետը (վճարման ժամկետը) վրա չի հասել մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, ենթակա է կատարման սույն Օրենսգրքով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, կարգով, ժամկետներում և չափերով,
    (կամ) դադարում է սույն Օրենսգրքին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  458

4. Ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, որն առաջացել է և ենթակա է կատարման մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ կապված Մաքսային միության մաքսային Օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործողությունների կատարման հետ՝ առանց ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, և որն ամբողջությամբ չի կատարվել սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ենթակա է կատարման մաքսատուրքերի, հարկերի այն գումարների չափով, որոնք ենթակա կլինեին վճարման, եթե միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ձևակերպվեին «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի ազատմամբ՝ դրանց բացթողման օրվան հաջորդող օրվանից մինչև Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման օրն ընկած ժամանակահատվածի համար՝ որպես ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ.
5. Ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, որն առաջացել է և ենթակա է կատարման մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ կապված Մաքսային միության մաքսային օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված պայմաններն անդամ պետության անձի կողմից չպահպանելու հետ, և որը չի կատարվել ամբողջ չափով սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, դադարեցվում է սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսատուրքերի, հարկերի չվճարված (չբռնագանձված) գումարների չափով: