FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  98

Մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը.
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` Միության ապրանք չհանդիսացող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան.
2. Հայաստանի Հանրապետությունից Միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան.
3. Միության ապրանքները Միության անդամ այլ պետություններ տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.
4. Միության ապրանք չհամարվող ապրանքները Միության անդամ այլ պետություններ տեղափոխվում են (ներմուծվում կամ արտահանվում են) Միության մաքսային օրենսգրքի 22-րդ և 43-րդ գլուխներով և սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան.
5. Միության ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի պահանջվում.
6. Հայտարարատուն կարող է փոխել իր ընտրած մաքսային ընթացակարգը՝ Միության մաքսային օրենսգրքին և սույն օրենքին համապատասխան.
7. Միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային ընթացակարգերի գործողությունը դադարեցվում է Կոմիտեի սահմանած ձևով: