FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  18

Հարկի վճարման կարգը և ժամկետները.
1. Հարկի վճարումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև կանխավճարների տեսքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը).
2. Հարկի (այդ թվում՝ կանխավճարի) վճարման ժամկետները սահմանվում են Օրենսգրքի հատուկ մասով` յուրաքանչյուր հարկատեսակի գծով առանձին.
2.1. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ Օրենսգրքով սահմանված հարկի, տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում.
3. Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է վճարահաշվարկային համակարգի միջոցով, հայկական դրամով.
4. Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը, իսկ միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին վճարման մասով` այդ հաշիվներին համապատասխան գումարների մուտքագրման օրը.
5. Միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորությունների մարման նպատակով՝
    1) հարկ վճարողները հարկի վճարումը կատարում են միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին.
    2) հարկի վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշում կատարվելու դեպքում այն հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում.
6. Հարկի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.
    1) վճարումն ըստ հարկ վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև՝ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  18

2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես հարկ վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքում մարվել է այլ անձի հարկային պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի հարկային պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք: