FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, Ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները.
1. Ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ.
2. Ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
3. Ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է Ծառայության գլխավոր, առաջատար խմբի պաշտոն, ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.
4. Ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չեն պահանջվում.
5. Ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան անընդմեջ մեկ տարի ժամկետով.
6. Ծառայությունում Ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին Ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև Ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` Ծառայողի տվյալ պաշտոնին Ծառայության այլ փոխարինողի գործուղելով կամ Ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող Ծառայողին կամ Ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

7. Փոխարինելու հիմքերի վերացման դեպքում փոխարինող Ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ՝ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում.
8. Ծառայողը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը։ Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է Ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգել մինչև մեկ տարի ժամկետով։