Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 Դատական կարգադրիչի իրավունքները և պարտականությունները իր լիազորությունների կատարման ընթացքում. 1. Դատական կարգադրիչն իր լիազորություններն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝ 1) պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը. 2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու որոշմամբ նշված անձի մուտքը. 3) զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը. 4) սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք. 2. Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում. 3. Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել դատական կարգադրիչների վարքագծի կանոնները: |