FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  45

Ապաստանի տրամադրման ընթացակարգը.
1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը: Փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով.
2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված անձանց վերաբերյալ վարույթների: