FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  465

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը.
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) կամ հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելը` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: