Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 83 Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը. 1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում և սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը. 2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը հավաստող ապացույցներ. 3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը. 4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը. 5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները. 6. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար. 7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով. 8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը. 9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավազորությունները: |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 83 11. Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին. 2) դիմումը մերժելու մասին. 12. Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով: |