Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը. 1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները. 2. Եթե դատապարտյալը զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ապա Պրոբացիայի ծառայությունը եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո դրա պատճենն անհապաղ ուղարկում է դատապարտյալի աշխատավայրի վարչակազմ, իսկ եթե զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ այդ իրավունքը տրամադրած մարմին կամ կազմակերպություն. 3. Եթե դատապարտյալը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ապա Պրոբացիայի ծառայությունը համապատասխան նշում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տվյալների շտեմարանում, որտեղ պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ ստուգվում են դատապարտյալի կողմից աշխատանքի կատարման կամ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տվյալները. 4. Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմինը կամ կազմակերպությունը, ստանալով եզրափակիչ դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների շտեմարանում և դատապարտյալի կողմից որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելուց հետո այդ գործունեությամբ զբաղվելու փաստ հայտնաբերելու դեպքում հայտնում է Պրոբացիայի ծառայությանը։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 5. Դատապարտյալի կողմից զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում անձնական գործը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կատարումը շարունակելու նպատակով: Պատիժը ծառայության վայրում կատարելու անհնարինության դեպքում զինվորական կոմիսարիատը վերադարձնում է անձնական գործը՝ նշելով պատժի կատարման անհնարինության պատճառները։ Անձնական գործը հետ ստանալուց հետո Պրոբացիայի ծառայությունը կայացնում է զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով պատժի կատարումը կասեցնելու մասին որոշում: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից հետո կասեցումը վերացվում է՝ պատժի կատարումը շարունակելով ընդհանուր կարգով. 6. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով. 7. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալի նոր աշխատանքի անցնելու դեպքում իրավասու է դատապարտյալից պահանջելու հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին. 8. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ: |