Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 7 Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը. 1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում. 1) լրացել է դրա վավերականության ժամկետը. 2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց. 3) անձնագիրը կորել է. 4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով. 5) անձնագիրը կեղծվել է. 6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ. 8) անձը մահացել է. 9) տպագրված անձնագիրը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում. 10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն նույնականացման քարտը փոխանակելու համար. 2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է լիազոր մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ. 3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձնագիրը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով. 4. Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին: |