Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 ՄԱՍՆԱԿԻՑ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ. 1. Ըստ մասնակից շահագրգիռ կողմերի ներկայացրած գրավոր պահանջի, Լիազոր մարմինը պետք է կազմակերպի խորհրդակցություններ, որտեղ բոլոր մասնակից շահագրգիռ կողմերը կարող են տեղեկություններ և փաստարկներ ներկայացնել: Խորհրդակցություններ անցկացնելու գրավոր պահանջը ներկայացվում է ժամանակավոր միջոցառման կիրառման մասին որոշման հրապարակումից ոչ ուշ, քան 15 օր հետո, իսկ եթե ժամանակավոր միջոցառում չի նախատեսվում` ուսումնասիրությունն սկսելուց հետո` 45 օրվա ընթացքում. 2. Խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ մասնակից շահագրգիռ կողմերը Լիազոր մարմին են ներկայացնում իրենց ներկայացուցիչների ցուցակը, որոնք մասնակցելու են խորհրդակցություններին. 3. Խորհրդակցություններն անց են կացվում Լիազոր մարմնի իրավասու ներկայացուցչի կողմից, որը երաշխավորում է առևտրային և (կամ) պետական (ծառայողական) գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիության պահպանումը, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացնելու հավասար հնարավորություն է ապահովում բոլոր կողմերի համար: Լիազոր մարմինն արձանագրում է խորհրդակցությունները և արձանագրություններն անմիջապես զետեղում է հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների` համաձայն սույն օրենքի 23-րդ հոդվածի: |