Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 46 Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելու, գնելու, վաճառելու, պատրաստելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կամ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի նմանություն ունեցող նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ պատրաստելու, կրելու, գնելու, վաճառելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու արգելքը. 1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը. 2. Արգելվում է այնպիսի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին. 3. Հայաստանի Հանրապետության շքանշանի, մեդալի և պատվավոր կոչումների կրծքանշանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։ |