FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  410

Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները.
1. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով, բացի սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված ապացուցման ենթակա հանգամանքներից, պարզվում են՝
    1) անչափահասի տարիքը (ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը).
    2) անչափահասի սոցիալական, ընտանեկան վիճակը, կրթության և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման մակարդակը և նրա անձի այլ առանձնահատկությունները.
    3) անչափահասի վրա տարիքով ավագ անձանց ազդեցությունը.
    4) ենթադրյալ հանցանքի կատարման պատճառները և դրան նպաստող պայմանները.
2. Հոգեկան առողջության խնդիրների հետ չկապված մտավոր սահմանափակումների մասին վկայող տվյալների առկայության դեպքում պետք է պարզվի նաև, թե արդյոք անչափահասը կարող էր ամբողջությամբ գիտակցել իր գործողությունների (անգործության) փաստական բնույթը և քրեական հակաիրավականությունը կամ ղեկավարել դրանք: