Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Կանոնակարգող մարմինների լիազորությունները. 1. Կանոնակարգող մարմինները` 1) իրենց իրավասության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով մշակում և (կամ) կազմակերպում են տեխնիկական կանոնակարգերի մշակումը. 2) ձևավորում են փորձագետների աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային խմբեր) տեխնիկական կանոնակարգերի մշակման և վերանայման համար. 3) տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ կամ վերանայմամբ զբաղվող աշխատանքային խմբերում ընդգրկելու համար ընտրում են իրենց ներկայացուցիչներին. 4) առաջարկներ են ներկայացնում համապատասխանության գնահատման մարմինների նշանակման համար. 5) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն: |