FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  90

Ապահովագրական միջնորդների պատասխանատու անձանց նկատմամբ պահանջները.
1. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձինք են համարվում գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, գործադիր տնօրենի տեղակալը, ինչպես նաև ապահովագրական բրոքերի հետ աշխատանքային կամ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ գտնվող բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձը.
2. Ապահովագրական գործակալի պատասխանատու անձինք են համարվում խորհրդի այն անդամը (անդամները) և գործադիր մարմնի կամ դրան համարժեք այլ մարմնի անդամը, որոնք պատասխանատու են ապահովագրական գործակալի գործառնությունների համար, և ապահովագրական գործակալի գործառնություններն իրականացնող ֆիզիկական անձը.
3. Ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ կարող է լինել այն անձը, որը`
    1) համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.
    2) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն.
2.1) ներառված չէ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.
    3) դատավճռով զրկված չէ ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
    4) ճանաչված չէ սնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.
    5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ, չի կարող պատշաճորեն կառավարել ապահովագրական միջնորդի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
    6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  90

4. Ապահովագրական միջնորդի պատասխանատու անձին ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, ինչպես նաև մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը.
5. Մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար ապահովագրական միջնորդը պարտավոր է կնքել պատասխանատվության ապահովագրության պայմանագիր հետևյալ պայմաններով՝
    1) ապահովագրական պատահարը պետք է ներառի մասնագիտական անփութության հետևանքով ապահովագրական միջնորդի կողմից ապահովադրին, ապահովագրված անձին կամ շահառուին հասցրած ուղղակի դրամական վնասները.
    2) ապահովագրական պատասխանատվության չափը ինչպես մեկ ապահովագրական պատահարի համար, այնպես էլ ամբողջ պայմանագրի համար պետք է առնվազն հավասար լինի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն սահմանաչափերին.
    3) ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվում ապահովագրական միջնորդի միջնորդությամբ կնքված ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում միջնորդի մեղքով առաջացած վնասը.
6. Այն միջնորդը, որն իրականացնում է սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետի գործառնությունները, պարտավոր է ապահովել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ ապահովագրական բրոքերի և իրավաբանական անձ հանդիսացող ապահովագրական գործակալի դեպքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում բացված հաշվին մշտապես ապահովել առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն երաշխիքային գումարի առկայություն՝ ֆիզիկական անձ ապահովագրական գործակալի դեպքում.
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չեն տարածվում այն ապահովագրական գործակալների վրա, որոնց մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունն ստանձնել է Ընկերությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  90

8. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձը չի կարող միաժամանակ մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ կամ հանդիսանալ ապահովագրական գործակալի պատասխանատու անձ: Ապահովագրական գործակալի պատասխանատու անձը չի կարող միաժամանակ մատուցել ապահովագրական բրոքերի ծառայություններ կամ հանդիսանալ ապահովագրական բրոքերի պատասխանատու անձ: