FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Ուսումնական հաստատության լուծարումը.
1. Ուսումնական հաստատությունը լուծարվում է`
    1) հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ.
    2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելով` կապված դրա ստեղծման ժամանակ թույլ տրված` օրենքի կամ իրավական ակտերի խախտումների հետ.
    3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու դեպքում.
    4) ուսումնական հաստատության սնանկության հետևանքով.
    5) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
2. Ուսումնական հաստատությունը լուծարվելիս դրա պարտատերերի պահանջները բավարարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով.
3. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուսումնական հաստատության մնացած գույքը հանձնվում է դրա հիմնադիրներին, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
4. Ուսումնական հաստատության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը` դադարեցված, իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանում այդ մասին գրառում կատարելու պահից.
5. Լուծարված ուսումնական հաստատության սովորողների հետագա ուսուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: