FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  2

Զինվորական ծառայության մասին օրենսդրությունը.
1. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից.
2. Սույն օրենքի դրույթներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով.
3. Սույն օրենքի դրույթները Պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չկարգավորված մասերով: