Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 35 Հաշվեքննիչ պալատի գործունեության ֆինանսավորումը. 1. Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների (հաշվեքննության և ստուգման) իրականացման համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակի կատարումը երաշխավորող ֆինանսավորում. 2. Հաշվեքննիչ պալատի բյուջեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մաս է. 3. Հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը). 4. Հաշվեքննիչ պալատի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ ներկայացվում է Ազգային ժողով. 5. Կառավարությունն Ազգային ժողով և Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը. 6. Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի երկու տոկոսին. 7. Հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա սույն օրենքով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող Հաշվեքննիչ պալատի ծառայողների համար պետք է ապահովվի Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների՝ ըստ համադրելի պաշտոնների միջին վարձատրությանը համապատասխան աշխատավարձ: Սույն մասում նշված՝ հարկային մարմնում առկա տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ներկայացնում է Հաշվեքննիչ պալատ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 35 8. Հաշվեքննիչ պալատի աշխատողների սոցիալական երաշխիքները սահմանվում են օրենքով, այդ թվում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ և 24-26-րդ հոդվածներով սահմանված երաշխիքները: |