Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ. Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է` ա) կենդանական աշխարհի գիտականորեն հիմնավորված պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականության իրականացման ապահովումը. բ) կենդանական աշխարհի պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում. գ) կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության և օգտագործման կարգի սահմանումը. գ1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը. գ2) սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը. գ3) կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգի սահմանումը. գ4) վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգի սահմանումը. գ5) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգի սահմանումը. ե) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը. զ) կենդանական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանումը. զ1) կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանումը. է) կենդանիների Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը. ը) միջազգային համագործակցության իրականացումը. թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում: |