Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 76 Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով. 6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է. 7. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ. 8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով. 9. Սնանկության գործով հրապարակային սակարկությունների համար նախատեսված կայքում հրապարակվում է հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա ողջ գույքի ցանկը. 9.1. Սնանկության գործով հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել` 1) սակարկությունների կազմակերպիչ կառավարիչը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 76 2) սակարկությունների կազմակերպիչ կառավարչի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև սակարկությունների կազմակերպիչ կառավարչի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը. 3) այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք. 9.2. Սակարկությունների արդյունքով վաճառված գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին. 10. Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվել է պարտատիրոջը, ապա գույքի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը և գույքի առք ու վաճառքի պայմանագիրը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար. 11. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 76 Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով. 1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը). 2. Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով: Եթե առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայանում, ապա գույքը վաճառքի է ներկայացվում հաջորդ՝ ամենաբարձր մեկնարկային գնով, և այս կարգով աճուրդներ են կազմակերպվում այնքան ժամանակ, քանի դեռ գույքը վաճառքի չի ներկայացվել ամենացածր մեկնարկային գինը ներառող առարկությամբ առաջարկված մեկնարկային գնով։ Եթե պարտապանի գույքը առարկություն ներկայացրած պարտատիրոջ առաջարկած գնով աճուրդի ներկայացվելու դեպքում չի վաճառվել, ապա այդ պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում. 3. Կառավարչի միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը` ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 76 բ) գույքի վաճառքը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով թույլատրելու, գույքն այդ կարգով չվաճառվելու դեպքում այն կառավարչի միջնորդությամբ սահմանված կարգով վաճառելու մասին, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվել է առնվազն մեկ առարկություն. գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները. 4. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում կառավարչի կողմից գույքի իրացումը հրապարակային սակարկություններով (կրկնաճուրդ) շարունակելու վերաբերյալ դատարանի լրացուցիչ որոշում չի պահանջվում: Կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն, կամ եթե ապահովված պարտատերը կամ գրավատուն օրենքով սահմանված կարգով օգտվել է սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ կամ 10-րդ մասով սահմանված իր իրավունքներից, կամ եթե դատարանի որոշմամբ հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ դատարանը կայացնում է ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, կամ սույն օրենքով սահմանված կարգով տվյալ գույքը ենթակա է իրացման այլ սնանկության վարույթի շրջանակներում: Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման վերաբերյալ կառավարիչն անհապաղ տեղեկացնում է ամենախոշոր 5 պարտատերերին: Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է իրացվել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով տրված դատարանի որոշմամբ. 5. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին: Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով: |