FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  2

Կենտրոնական բանկի գործառույթները.
1. Կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելիս իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները.
2. Կենտրոնական բանկը վարում է իր ակտերի գրանցումների մատյանը.
3. Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին և անհատական բնույթի իրավական ակտեր: Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ: Կենտրոնական բանկի նախագահն ընդունում է անհատական, իսկ Կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ.
4. Կենտրոնական բանկի ընդունած կարգավորման ռեժիմը խստացնող, լրացուցիչ կամ ավելի խիստ պատասխանատվություն սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ բնույթի ակտերը հետադարձ ուժ չունեն: