FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Բանկի կանոնադրությունը.
1. Բանկի հիմնադիր փաստաթուղթը բանկի կանոնադրությունն է, որի պահանջները պարտադիր են բանկի հիմնադիրների, մասնակիցների և կառավարման մարմինների համար.
2. Կանոնադրությունը սահմանում է`
    ա) բանկի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.
    բ) բանկի գտնվելու վայրը.
    գ) բանկի կազմակերպական-իրավական ձևը.
    դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար` տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը, յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
    ե) բանկի կանոնադրական հիմնադրամի չափը.
    զ) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
    է) բանկի հիմնադիրների և մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները` պարզ մեծամասնությամբ կամ միաձայն:
    ը) բանկի հայեցողությամբ՝ տեղեկություններ բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների մասին, ինչպես նաև բանկի կողմից մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման և գործունեության դադարման կարգը.
    թ) հիմնադիր բանկի կողմից բանկին տրված լիազորությունները (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).
    ժ) բանկի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).
    ժա) բանկի լուծարման կարգը.
    ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ դրույթներ: Բանկի կանոնադրությամբ կարող են սահմանվել բանկի կանոնադրական հիմնադրամում մեկ հիմնադրի կամ մասնակցի մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) առավելագույն չափը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

3. Ցանկացած անձի պահանջով բանկը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Բանկը պարտավոր է այդ անձի պահանջով նրան տրամադրել բանկի գործող կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է բանկի կողմից կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ լինել.
4. Բանկի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում են, ինչպես նաև բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում` ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ: