FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Ընկերությունն իրավունք ունի օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: Ընկերության մասնաճյուղ է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը, ներառյալ` ներկայացուցչական գործառույթները: Ընկերության ներկայացուցչություն է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է Ընկերության շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը: Օտարերկրյա պետություններում Ընկերության առանձնացված ստորաբաժանումների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.
2. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման մասին որոշումներն ընդունվում են Ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) (այսուհետ` խորհուրդ) կողմից: Ընկերության առանձնացված ստորաբաժանումը հիմնադրված է համարվում համապատասխան որոշման ընդունման պահից.
3. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գույքը տրամադրում է դրանք ստեղծած Ընկերությունը: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Ընկերության հաշվեկշռում: Մասնաճյուղի և ներկայացուցչության ղեկավարները նշանակվում են Ընկերության կողմից և գործում են վերջինիս տված լիազորագրերի հիման վրա.
4. Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին.
5. Մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գործում են դրանք ստեղծած Ընկերության անունից: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած Ընկերությունը: