Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 335 Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս. 1. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝ 1) ստուգման ենթարկվող անձից պահանջելու ու նրանից ստանալու առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման և հաշվետվության փաստաթղթերը, ինչպես նաև այլ տեղեկատվություն, այդ թվում՝ էլեկտրոնային կրիչներով, որը վերաբերում է ստուգվող ապրանքներին, ներառյալ՝ այդ ապրանքների նկատմամբ ստուգման ենթարկվող անձի հետագա գործարքներին վերաբերող տեղեկությունները. 2) ստուգման ենթարկվող անձից պահանջելու ներկայացնել հաշվետվություն՝ սույն Օրենսգրքի 18-րդ հոդվածին համապատասխան. 3) պահանջելու մաքսային ստուգման ենթարկվող ապրանքներին առնչվող գործարքների (գործողությունների) մասով՝ ստուգման ենթարկվող անձի հետ կապված անձանցից ներկայացնել այդպիսի ապրանքների վերաբերյալ գործարքներին (գործողություններին) առնչություն ունեցող՝ ստուգման ենթարկվող անձի կամ երրորդ անձանց հետ անցկացվող գործողությունների և հաշվարկների մասով փաստաթղթերի պատճենները և այլ տեղեկատվություն. 4) պահանջելու անդամ պետությունների բանկերից, ոչ բանկային վարկային կազմակերպություններից (ֆինանսավարկային) և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպություններից և ստանալու նրանցից անդամ պետությունների կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվների առկայության և համարների մասին փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 5) հարցում կատարել անդամ պետությունների պետական մարմիններից և դրանցից ստանալ մաքսային ստուգում անցկացնելու համար անհրաժեշտ, այդ թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր և տեղեկություններ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 335 6) մաքսային ստուգում անցկացնելու կապակցությամբ հարցումներ ուղարկելու Միության անդամ չհանդիսացող պետությունների և անդամ պետությունների կազմակերպություններին, պետական և այլ մարմիններին (կազմակերպություններին). 7) մաքսային փորձաքննություն նշանակելու. 8) իրականացնելու անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ. 2. Արտագնա մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք նաև իրավունք ունեն՝ 1) ստուգման ենթարկվող անձից պահանջելու ներկայացնել այն ապրանքները, որոնց նկատմամբ անցկացվում է արտագնա մաքսային ստուգում. 2) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնելու ապրանքների գույքագրում կամ պահանջելու ապրանքների գույքագրում անցկացնել. 3) մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) և ծառայողական վկայականները ներկայացվելու դեպքում ստուգման ենթարկվող անձի օբյեկտներ մուտք գործելու հնարավորություն ստանալու. 4) վերցնելու ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ. 5) ստուգման ենթարկվող անձից առգրավելու փաստաթղթերը կամ դրանց պատճենները՝ կազմելով առգրավման մասին ակտ. 6) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն արգելանքի տակ դնելու կամ առգրավելու դրանք արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետի ընթացքում՝ այնպիսի ապրանքների օտարմանն ուղղված գործողությունների կանխարգելման համար, որոնց նկատմամբ անցկացվում է արտագնա մաքսային ստուգում, կամ այլ միջոցով այդ ապրանքները տնօրինելու համար. 7) կապարակնքելու շինությունները, պահեստները, արխիվները և այն փաստաթղթերի և ապրանքների գտնվելու (պահպանվելու) այլ վայրեր, որոնց նկատմամբ արտագնա մաքսային ստուգում է անցկացվում. 8) ստուգման ենթարկվող անձի ներկայացուցչից պահանջելու ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթերը. 9) իրենց իրավասության շրջանակներում ստուգման ենթարկվող անձի տեղեկատվական համակարգերի տվյալների բազաներ և բանկեր մուտք գործելու հնարավորություն ստանալու. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 335 10) ստուգման ենթակա հարցերի շրջանակներում ստուգման ենթարկվող անձից պահանջելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթերը (դրանց պատճենները), դրա գործունեությանը և գույքին վերաբերող այլ տեղեկություններ, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով: Եթե այդպիսի փաստաթղթերը (դրանց պատճենները) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան չպետք է գտնվեն արտագնա մաքսային ստուգում անցկացնելու վայրում, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը դրանք ներկայացնելու համար բավարար, սակայն 3 աշխատանքային օրվանից ոչ պակաս ժամկետ է սահմանում. 11) կիրառելու տեխնիկական միջոցներ (այդ թվում՝ ձայնա- և տեսագրություն, տեսանկարահանում իրականացնող ապարատուրա), ինչպես նաև ստուգման ենթարկվող անձի կողմից էլեկտրոնային տեսքով ներկայացրած տեղեկատվության մշակման համար նախատեսված ծրագրային արտադրանք. 12) իրականացնելու անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ. 3. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են՝ 1) պահպանել ստուգման ենթարկվող անձի իրավունքները և օրինական շահերը, թույլ չտալ, որպեսզի ստուգման ենթարկվող անձին անօրինական որոշումների և գործողությունների (անգործության) հետևանքով վնաս հասցվի. 2) օգտագործել մաքսային ստուգում անցկացնելիս ստացված տեղեկատվությունը՝ սույն Օրենսգրքի 356-րդ հոդվածին համապատասխան. 3) ապահովել մաքսային ստուգում անցկացնելիս ստացված և կազմված փաստաթղթերի պահպանվածությունը, չհրապարակել դրանց բովանդակությունը առանց ստուգման ենթարկվող անձի համաձայնության՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 4) պահպանել ծառայողական էթիկան. 5) տեղեկացնել ստուգման ենթարկվող անձին մաքսային ստուգում անցկացնելու, մաքսային փորձաքննություն նշանակելու, ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ վերցնելու ժամանակ նրա իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև մաքսային ստուգում անցկացնելու ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքների և պարտականությունների մասին. 6) արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելու ժամանակահատվածում չխախտել ստուգման ենթարկվող անձի աշխատանքի սահմանված ռեժիմը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 335 7) ստուգման ենթարկվող անձի պահանջով ներկայացնել սույն Օրենսգրքի և անդամ պետությունների օրենսդրության այն դրույթների մասին անհրաժեշտ տեղեկատվություն, որը վերաբերում է մաքսային ստուգման անցկացման կարգին. 8) արտագնա մաքսային ստուգման անցկացման ժամանակ ստուգման ենթարկվող անձի ներկայացուցիչներին ներկայացնել արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) և իրենց ծառայողական վկայականները. 9) կատարել անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ: |