Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 99 Մաքսային ընթացակարգերը և մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները. 1. Մաքսային ընթացակարգերի տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 127-րդ հոդվածով. 2. Հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգի պայմաններով ու պահանջներով ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ պայմանների և պահանջների ապահովման նպատակով մաքսային մարմիններն իրավասու են հայտարարատուից կամ նրա լիազորած անձանցից պահանջելու սահմանված սահմանափակումների պահպանման ապահովման վերաբերյալ գրավոր պարտավորագիր, իրականացնելու ապրանքների նույնականացում, փաթեթվածքների և ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունների կնքում և կապարակնքում, ձեռնարկելու նշված սահմանափակումների պահպանումն ապահովող այլ միջոցառումներ. 3. Ըստ մաքսային ընթացակարգերի՝ Կառավարությունը կարող է սահմանել պայմաններ, որոնց պահպանման պարագայում համապատասխան մաքսային ընթացակարգերի գործողությունը կարող է ավարտվել նախքան մաքսային ընթացակարգի շրջանակում սահմանված ժամկետի ավարտը: |