Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 15 Փրկարարների իրավունքները. 1. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարներն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունեն արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկելու տոմսեր. 2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարներն իրավունք ունեն` ա) ստանալու իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իրենց իրավասությունների շրջանակներում. բ) պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները. գ) արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ. դ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով. 3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարներն ունեն հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք: |