FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  63

Դատական նիստի քարտուղարը, նրա իրավունքները և պարտականությունները.
1. Դատական նիստի քարտուղարը վարույթի առարկայով չշահագրգռված հանրային ծառայող է, որը վարում է դատական նիստի արձանագրությունը.
2. Դատական նիստի քարտուղարը իրավունք ունի`
    1) մինչև դատական նիստը բացելը ստուգելու դատական նիստի մասնակիցների ինքնությունը.
    2) արձանագրման ենթակա հանգամանքների լրիվությունը և ճշգրտությունը ապահովելու համար հարցեր տալու դատական նիստի մասնակիցներին.
3. Դատական նիստի քարտուղարը պարտավոր է՝
    1) մինչև դատական նիստը բացելը պարզել դատական նիստին հրավիրված անձանց ներկայությունը.
    2) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան վարույթին ներգրավված անձանց հետ իր հարաբերությունների մասին.
    3) արձանագրության մեջ լրիվ և ճիշտ շարադրել դատարանի գործողությունները և որոշումները, դատական նիստի ընթացքում հարուցված միջնորդությունները, հայտնված բացարկները, արված հայտարարությունները և առարկությունները, տրված ցուցմունքները և բացատրությունները, ինչպես նաև դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ.
    4) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը.
    5) ենթարկվել նախագահողի կարգադրություններին և դատական նիստի կարգին.
4. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս դատական նիստի քարտուղարը կաշկանդված չէ որևէ անձի ցուցումներով՝ կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ: