FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Գլխավոր տնօրենը.
1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը: Հիմնադրամը ունի նաև ֆինանսական և ապահովագրական հատուցումների, գործառնությունների և տեղեկատվական հոսքերի, իրավական ապահովման գծով տնօրեններ, որոնք ենթարկվում և հաշվետու են գլխավոր տնօրենին.
2. Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը.
3. Գլխավոր տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը.
4. Գլխավոր տնօրենն ընտրվում է մրցութային կարգով՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից: Գլխավոր տնօրենի ընտրության մրցութային կարգը, ինչպես նաև գլխավոր տնօրենի մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց ստուգման կարգը սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ: Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով ընտրված անձի վերաբերյալ տվյալները ներկայացնում է հոգաբարձուների խորհուրդ՝ նրա հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով: 5․ Գլխավոր տնօրենն ընտրվում է հինգ տարի ժամկետով, որը լրանալուց հետո կարող է վերընտրվել նույն ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ.
6. Գլխավոր տնօրեն կարող է ընտրվել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, ապահովագրության կամ ֆինանսների կամ առողջապահության կառավարման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ և բավարարում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները: Գլխավոր տնօրենը չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից.
7. Գլխավոր տնօրենը`
    1) տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից, այդ թվում՝ հօգուտ ապահովագրված անձանց պայմանագրերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

2) ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
    3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
    4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
    5) հաշիվ է բացում գանձապետարանում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է բանկերում բացել Հիմնադրամի արտարժութային ավանդային հաշիվներ.
    6) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի բյուջեն, կառուցվածքը, հաստիքացուցակը.
    7) հոգաբարձուների խորհուրդ է ներկայացնում Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի չափի և դրա կառավարման արդյունքների վերաբերյալ զեկույցը.
    8) իր իրավասությունների սահմանում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
    10) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ.
8. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի լուծելու գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, Հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով.
9. Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի առաջացման դեպքում հոգաբարձուների խորհուրդը նշանակում է գլխավոր տնօրենի պաշտոնակատար մինչև սույն հոդվածի համաձայն թափուր պաշտոնի համալրումը: