Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում իրենց նախաձեռնությունը շինության սեփականատերերի քննարկմանը ներկայացնել իրազեկման միջոցով: Այս դեպքում նախաձեռնողը պարտավոր է ժողովի որոշման նախագծի տեքստը փակցնել շենքի յուրաքանչյուր մուտքի առավել տեսանելի կամ դրա համար նախատեսված տեղում: Որոշման նախագծի վրա նշվում են նաև նախագծի հեղինակի անունը (անվանումը), ստորագրությունը, նրա բնակության կամ գտնվելու վայրը, նրա բաժնի չափը (եթե նա շինության սեփականատեր է), իրազեկման քննարկման ժամկետը, առաջարկությունների ներկայացման ժամկետը և վայրը, առաջարկությունների քննարկման օրը և ժամը, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն. 2. Շինության սեփականատիրոջ պահանջով նշված իրազեկման տեքստը նրանց տրամադրվում է անձամբ, որի դիմաց կարող են գանձվել միայն բազմացման ծախսերը: Շինության սեփականատիրոջ պահանջով շենքի շինության կառավարման մարմինն իրազեկումն ուղարկում է նրա կողմից նշված հասցեով: Այս դեպքում իրազեկումն ուղարկելու համար կառավարման մարմնի կատարված ծախսերը հատուցում է շինության սեփականատերը. 3. Իրազեկումը համարվում է տրված, եթե սույն հոդվածում նշված տեղեկատվության վերջնական տարբերակը փակցված է մնացել ոչ պակաս, քան 7 օր անընդմեջ: Իրազեկման միջոցով ներկայացված ժողովի որոշման նախագծի քննարկման ժամկետը չի կարող 10 օրից պակաս լինել. 4. Իրազեկման միջոցով ներկայացված ժողովի որոշմանը գրավոր դեմ չքվեարկած կամ դեմ չարտահայտված շինության սեփականատերերը համարվում են կողմ քվեարկած, եթե տվյալ ժամանակամիջոցում գումարման կամ հարցման միջոցով կայացած ժողովում այդ անձինք տվյալ հարցի վերաբերյալ այլ որոշում չեն կայացրել: Վերջին դեպքում գումարման կամ հարցման ձևով կայացված որոշումը կամ դրա պատճենը ոչ ուշ, քան իրազեկման համար նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող երկրորդ օրը, հանձնվում է նախաձեռնողին. 5. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ իրազեկման միջոցով ներկայացված և (կամ) ընդունված ժողովի որոշման նախագիծն անվավեր է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 6. Նախաձեռնողը պարտավոր է իրազեկման կարգով որոշումն ընդունելու կամ այն մերժելու դեպքում` երկու օրվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցել շինությունների սեփականատերերին` նշելով դեմ քվեարկած սեփականատերերի անունները: |