FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  7

Հանձնաժողով դիմում ներկայացնելու կարգը, դիմումին ներկայացվող պահանջները և դիմումի քննարկումը.
1. Հանձնաժողով դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայողները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք.
2. Հանձնաժողով ներկայացվող դիմումը պետք է պարունակի`
    1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի կամ հանրային իշխանության մարմնի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ նաև պաշտոնը.
    2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ խախտումը կատարած ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, նրա զբաղեցրած պաշտոնը.
    3) առերևույթ խախտումը.
    4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերևույթ խախտումը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթերը, նյութերը).
    5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
    6) դիմում ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
    7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.
    8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
3. Դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե այն չի պարունակում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված տեղեկությունը.
4. Դիմումը վերադարձնելու դեպքում դիմում ներկայացրած անձն այն կարող է համապատասխանեցնել սույն օրենքով նախատեսված պահանջներին և կրկին ներկայացնել Հանձնաժողով՝ վերադարձված դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում.
5. Հանձնաժողովը կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում, եթե՝
    1) դիմումի ուսումնասիրությամբ պարզվում է, որ առկա չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ խախտման դեպք.
    2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ հարցերի շրջանակից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  7

3) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով արդեն նշանակված է ծառայողական քննություն, կամ իրավասու ստորաբաժանումը մերժել է դիմումի ընդունումը, կամ առկա է Հանձնաժողովի եզրակացություն։