FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

ԲՈՐՍԱՅԻՆ ԱՌևՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ. Բորսային առևտրի կանոնները բովանդակում են` բորսային սակարկություններ անցկացնելու կարգը. բորսային գործարքների տեսակները, դրանց կնքման, գրանցման և հաշվառման կարգը. բորսային կառուցվածքային ստորաբաժանումները և դրանց աշխատանքի կազմակերպման կարգը. բորսային առևտրի մասնակիցներին բորսային առաջիկա սակարկությունների անցկացման մասին տեղեկացնելու կարգը. բորսային ապրանքների գնանշման կարգը. բորսային առևտրի մասնակիցներին բորսային նախորդ սակարկությունների արդյունքների մասին տեղեկացնելու կարգը. բորսային առևտրի մասնակիցներին ապրանքային շուկաներում ձևավորված բորսային ապրանքների գների մասին տեղեկացնելու կարգը. բորսային առևտրի մասնակիցների միջև բորսային գործարքների կնքման ժամանակ առաջացած փոխադարձ հաշվարկների ձևակերպման կարգը. բորսային առևտրի ժամանակ գների մակարդակների կտրուկ փոփոխումը, գների արհեստական գերբարձրացումը կամ գերիջեցումը կանխելու նպատակով գնագոյացման վերահսկման միջոցառումները և դրանց իրականացման կարգը. բորսային առևտրի ժամանակ կարգապահությունը ապահովելու միջոցառումները և դրանց իրականացման կարգը. բորսային գործունեության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական իշխանության և կառավարման մարմինների որոշումների կատարումն ապահովող միջոցառումները. բորսային առևտրի կանոնների խախտումների ցանկը, որոնց համար բորսային առևտրի մասնակիցներից բորսան բռնագանձում է տուգանքներ, ինչպես նաև այդ տուգանքների չափերը և դրանց բռնագանձման կարգը. վճարումների տեսակները, դրանց չափերը և գանձման կարգը: