Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները. 1. Պատվիրատուն իրավունք ունի՝ 1) ինքնուրույն ընտրելու ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական կազմակերպությունը, անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև միասնական տեղեկատվական համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերը. 2) սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջելու ռիելթորի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անշարժ գույքի կառավարչի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) պատասխանատվության ապահովագրություն. 3) ռիելթորից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական կազմակերպությունից, անշարժ գույքի կառավարչից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարման կազմակերպությունից ստանալու գործարքի և դրա կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ. 4) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններից կամ ռիելթորից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարչից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) պահանջելու և ստանալու գրավոր տեղեկատվություն նախատեսվող գործարքի բնույթի վերաբերյալ. 5) անշարժ գույքի կառավարման պայմանագիրը կնքելու պահից վեց ամիս լրանալուց հետո՝ ցանկացած պահի, միակողմանի լուծելու անշարժ գույքի կառավարման պայմանագիրը՝ այն լուծելու մասին ծանուցումը ներկայացնելով միասնական տեղեկատվական համակարգի միջոցով: Նախքան վեց ամիսը լրանալը անշարժ գույքի կառավարման պայմանագիրը կարող է լուծվել բացառապես կողմերի համատեղ դիմումի հիման վրա, բացառությամբ սույն մասի 6-րդ կետով սահմանված դեպքի. 6) ցանկացած ժամանակ միակողմանի լուծելու անշարժ գույքի կառավարման պայմանագիրը, եթե անշարժ գույքի կառավարիչը երկու և ավելի ամիս անընդմեջ կամ պայմանագրով սահմանված այլ ժամկետում չի փոխանցել պայմանագրով սահմանված վճարները. 7) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից. 2. Պատվիրատուն պարտավոր է` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 1) ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններ ներկայացնել անշարժ գույքի օբյեկտների, դրանց նկատմամբ առկա գույքային իրավունքների, սահմանափակումների, այդ թվում՝ սեփականատերերի (օգտագործողների) վերաբերյալ ամբողջական, հավաստի փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն տվյալ անշարժ գույքի նկատմամբ առկա գույքային իրավունքների և երրորդ անձանց պահանջների վերաբերյալ, ներկա կամ նախկին վեճերի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև պայմանագրով սահմանված դեպքերում ներկայացնել այլ տեղեկություններ. 2) ապահովել անշարժ գույքի տեղազննման հնարավորությունը. 3. Պատվիրատուն կրում է պատասխանատվություն իր ներկայացրած փաստաթղթերի իսկության համար: |