Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 85 10) սոցիալական միջավայրը, 11) առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և բուժման արդյունքը, 12) հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փոփոխությունները, 13) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ. 4. Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝ 1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, 2) 15 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երկրորդը, 3) 30 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը, 4) նոր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը՝ նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու և այն վերացվելու դեպքում. 5) ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան 20 տարին` ցմահ ազատազրկման դատապարտված լինելու դեպքում. 5. Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող 3 ամսից պակաս լինել. 6. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում պատժի չկրած մասը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո: Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս սահմանվում է փորձաշրջան՝ 10 տարի ժամկետով. 7. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատարանն անձի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը: Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 85 Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը. 1. Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, և դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու, քանի որ՝ 1) պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և 2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է. 2. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները. 1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը, 2) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն, 3) պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով, 4) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ. 3. Դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները. 1) դատապարտյալի տարիքը պատիժը կրելու, ինչպես նաև հանցանքը կատարելու պահին, 2) հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, 3) ռեցիդիվի առկայությունը, 4) կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, 5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը, կամ վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնած լինելը, 6) քրեական ենթամշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, 7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները, 8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին, 9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը, |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 85 8. Եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձը խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց կամ վերահսկողությունից, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը. 9. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ պարզվում է, որ նա հանցանք է կատարել պատիժը կրելու ընթացքում, ապա դատարանը վերացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը և պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով. 10. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ անձը մինչև դատապարտվելը կատարել է այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը վերացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը և պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Այս դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետի հաշվարկն սկսվում է նորից՝ դատապարտյալի կողմից պատժի կրումը վերսկսելու պահից. 11. Դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետի ընթացքն ընդհատվում է: Այս դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետի հաշվարկն սկսվում է նորից՝ դատապարտյալի կողմից հիմնական պատժի կրումն սկսելու պահից. 12. Եթե ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձն այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ, ապա սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև ազատազրկման ձևով նոր նշանակված պատժի ժամկետը լրանալը, իսկ ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում` մինչև 20 տարին լրանալը. 13. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում անձը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից: |