Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 322 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը. 1. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով. 2. Սույն գլխի իմաստով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանող (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) է համարվում այն անձը, որը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ. 3. Սույն հոդվածի իմաստով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) ստացած է համարվում այն անձը, որն, այդ կարգավիճակը ձեռք բերելով, իրական հնարավորություն է ունեցել կատարելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները։ |