FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Կենդանիների և թռչունների բուծմամբ, անասնապահությամբ զբաղվողների պարտականությունները.
1. Կենդանիների և թռչունների բուծմամբ, անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը պարտավոր են`
    1) ֆերման սպասարկող անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը ծանուցել կենդանիների քանակների փոփոխությունների վերաբերյալ`
    ա. նոր ձեռք բերված կամ տնտեսությունը լքած կամ անկած կամ սպանդի կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների դեպքում` 3 օրվա ընթացքում,
    բ. տնտեսությունում նոր ծնված խոճկորների, հորթերի, գառների, այծերի և մտրուկների դեպքում` յոթ օրվա ընթացքում.
    2) ֆերման սպասարկող անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը 3 օրվա ընթացքում ներկայացնել նոր ձեռք բերված կենդանու անձնագիրը` առկայության դեպքում, և ձեռք բերված մթերատու կենդանիների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը.
    3) ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող հաշվառման և համարակալման ենթակա կենդանիների համարակալումը, պատվաստումները, ախտորոշիչ հետազոտությունները.
    4) պահել գրանցամատյան, որը պետք է պահվի առնվազն հինգ տարի ժամկետով, որտեղ ֆերման սպասարկող անասնաբույժի կամ անասնաբուժական ծառայության կողմից լրացվում են`
    ա. կենդանիների համարակալումները,
    բ. անկած, մորթված, վաճառված, նոր ձեռք բերված կենդանիների մասին,
    գ. անասնապահական ֆերմայի հաշվառման համարը, որտեղից ստացվել են կենդանիները կամ որտեղ դրանք վաճառվել են,
    դ. կատարված բուժումների, ախտորոշումների, պատվաստումների, մշակումների մասին,
    ե. ֆերմայում աշխատողների` կենդանիների խնամողների մասին.
    5) ֆերման սպասարկող անասնաբուժական ծառայությանը և (կամ) լիազոր մարմնին տեղեկացնել կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ փոփոխությունների, հիվանդացության, իրականացրած սանիտարական սպանդի, կենդանիների մորթի և սատկած կենդանիների մասին.
    6) ֆերման սպասարկող անասնաբուժական ծառայության, համայնքը սպասարկող անասնաբույժի և լիազոր մարմնի համար ապահովել անասնապահական ֆերմայում և անասունների նկատմամբ համապատասխան գործունեությունն ազատորեն իրականացնելու հնարավորություն.
    7) պահպանել կենդանիների պահմանը, տեղաշարժին և տեղափոխմանը ներկայացվող պահանջները.
    8) պահպանել կենդանիների պաշտպանության և բարօրության պահանջները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

9) կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և ոչնչացման միջոցառումների իրականացման շրջանակներում կատարել ներգրավված անասնաբույժների ցուցումները, լիազոր մարմնի հանձնարարությունները, կարգադրությունները.
    10) պահպանել գյուղատնտեսական կենդանիների խնամքին և պահմանը ներկայացվող զոոհիգիենիկ պահանջները, որոնք սահմանում է Կառավարությունը: